Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սիրեք ձեզ ծառայողներին

Սիրեք ձեզ ծառայողներին
16.04.2025 | 00:09

Ապրիլի 16

Սեր, սեր, դարձյալ սեր:

Ջերմ սիրո մեջ է գաղտնիքը:

Սիրե՛ք նրանց, ում դաստիարակում եք:

Սիրե՛ք նրանց, ովքեր ձեզ հետ են աշխատում:

Սիրե՛ք նրանց, ովքեր ծառայում են ձեզ:

Կա'նգ առեք այս մտքի վրա: Աստված Սեր է:

Նույնացրե՛ք այս միտքը Իմ այս խոսքի հետ.

«Ես և Հայրը մե'կ ենք»:

Մտքով կանգ առեք երկրի վրա կատարված Իմ գործերի վրա: Դրանց մեջ կտեսնեք` ի գործ դրված սերը:

Եթե դրանք Աստծո գործերն են, նշանակում է` կատարյալ սերն է, որ կատարեց այդ գործերը, այդ հրաշքները:

Այս դեպքում դուք էլ կջանաք Սերը` Աստված, կենսագործել ձեր կյանքի մեջ:

Կատարյալ սերը նշանակում է` կատարյալ թողություն մեղքերի:

ՈՒրեմն իմացեք, Իմ որդինե՛ր, որտեղ որ Աստված կա, այնտեղ չի' կարող ներում չլինել, քանզի ուր ներում չկա, այնտեղ սեր չկա:

Աստված սեր է. հետևաբար չկա դատապարտություն:

Աստված սեր է. հետևաբար չկա զայրույթ:

Աստված սեր է. հետևաբար համբերություն է ամբողջովին:

Աստված սեր է. հետևաբար զորություն է համակ:

Աստված սեր է. հետևաբար առատություն է ամբողջովին:

Սիրեցեք Աստծուն և մարդկանց. ահավասիկ այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ:

Աստծո նկատմամբ ունեցած մեր սերն ապահովում է Աստծո համաձայնությունը` մեր պահանջներին ու ցանկությանը:

Դուք գիտեք, որ սերը կատարումն է Օրենքի:

Անդադար աղոթեք սիրո համար:

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ